Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը լքել են Արտյոմ Դելինյանը, Վիգեն Ավետիսյանը, Հովհաննես Նազարյանը, Վիտալի Զապրուդսկիխը և ՍերգեյԴմիտրիևը:
Ավելի վաղ հայտնիէր դարձել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ: Երևանյան ակումբն ունեցել էր մի շարք այլ համալրումներ: «Նոա»-ն արդեն ավարտված մրցաշրջանում մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դարձավ Հայաստանի գավաթակիր: