Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է «Հայ փախստականների հարթակ»֊ի նախաձեռնող խմբի համակարգող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ»֊ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակ»֊ի ձևավորման նպատակները և աշխատանքային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարթակի ձևավորման նպատակն է առավել լսելի դարձնելու տարբեր երկրներից Հայաստանում ապաստան գտած հայ փախստականների ձայնը, իրենց առջև ծառացած մարտահրավերները և համակարգված աշխատել այդ հարցերի հասցեագրման ուղղությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը կարևորել է հայ փախստականների համախմբման նախաձեռնությունը՝ որպես փախստականների խնդիրների հասցեագրման և դրանք ավելի տեսանելի դարձնելու հարթակ:

Նախարարի խոսքով՝ Հայաստանը փախստականների հարցին բախվել է դեռ անկախության հռչակումից առաջ, երբ հյուրընկալեց հայ փախստականների առաջին ալիքը Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից և Ադրբեջանի այլ քաղաքներից, որոնք հետագայում համալրեցին Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող շրջաններից տեղահանվածները:




Լրահոս