
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 52–ով և դարձել 39 102։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8 251 մարդ, կատարվել է 167 095 թեստավորում, առողջացել են վարակվածներից 29 861–ը։ Գրանցվել է մահվան 762 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը 228 է։
Օգոստոսի 2-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 050 էր: