Օգոստոսի 3-ին մեկնարկում է ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ին մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի մեկնարկը
պաշտոնապես կտրվի ժամը 19:00-ին՝ հեռավար միջոցառման ժամանակ։ Բացման խոսքով
հանդես կգան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը
և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը:

Առցանց հադիպմանը, որպես հրավիրյալ խոսնակներ, կմասնակցեն նաև «Adesto
տեխնոլոգիաներ» ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը,
NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը, PDF Solutions ընկերության հիմնադիր և
գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը, GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե
Եղիազարյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռիքարդո Մարիաչին, Սիմոնյան
հիմնադրամի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, Service Titan ընկերության համահիմնադիր և
նախագահ Վահե Կուզոյանը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի
կարևորությունը՝ Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական
կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի
ներուժը:

Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ:
Բացման ընթացքում անդրադարձ է կատարվելու ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի համագործակցությանը,
ծրագրի նշանակությանը և ընթացքին, ծրագրի մասնակից՝ ոլորտում հայտնի, կայացած
մենթորներին և խոսնակներին, ծրագրի վերջնական արդյունքին:

ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ
կամուրջ» ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը, որից հետո
խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին:
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն
կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել

Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.՝ (37410) 590147,
էլ. փոստ՝ [email protected] հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և
ներդրումների ներգրավման ուղղություններով:

Ինկուբացիոն բաղադրիչն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի կողմից, որին մինչև
տարեվերջ մասնակցելու հնարավորություն կստանան առնվազն 15 հայ հաջողակ
ձեռներեցներ:

Աքսելերացիոն բաղադրիչը ներառում է Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետների,
ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչերի, ընկերությունների հիմնադիրների և
տնօրեների հետ հանդիպումներ, որոնք ամբողջ ծրագրի ընթացքում գործնական
խորհուրդներ կտրամադրեն մասնակիցներին: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն
կտա մուտք գործելու միջազգային շուկաներ կամ աշխատել ընդլայնման ուղղությամբ:

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում է հիմնադրվելու նաև
«Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ֊ը», որը տեղակայվելու է Երևանի
Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում և դառնալու է կրթական,
հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականցման հարթակ:
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի հետ կապված այլ մանրամասները կներկայացվեն
հեռավար հանդիպման ժամանակ:




Լրահոս