
2019 թվականի Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է մնալ հիվանդանոցում: Այս դեպքերից հետո սկսեց ակտիվ շրջանառվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, որը Քննչական կոմիտեում հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ: Տրդատ Սարգսյանն ասում է՝ ինքը մեղավոր չէ, որ իր օգնականն աշխատանքից տուն գնալիս միջադեպի մասնակից է դարձել:
ArmLur.am-ը ներկայացնում է նախկին մարզպետի ցուցմունքը: