Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում իսկական «պատերազմ» է սկսվել այն բանից հետո, երբ նախարարությունում սկսել են քննարկել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի որոշումը՝ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու հետ կապված: Բանն այն է, որ նախարարն այդ որոշումը ցանկանում է չեղյալ հայտարարել ու այդ հարցով վարույթ է հարուցվել:
Հուլիսի 31-ին՝ վարույյթի քննության օրը, երբ Սմբատ Գոգյանը նախարարություն է գնացել իր փաստաբանի հետ, հանկարծակի հայտարարել են, որ Գոգյանն իրավունք չունի մուտք գործել իր փաստաբանի հետ: Դրանից հետո վերջինս հայտարարել է, որ եթե նման բան կա, ապա ինքը եւս չի մասնակցելու վարույթին ու հեռացել է: Գոգյանը որոշել է գրավոր ուղարկել իր բացատրությունը, թե ինչու է Դիանա Գալոյանին զրկել գիտական աստիճանից: Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին այս հարցով հրավիրվել էին լսումներ։
Ըստ հրամանի՝ Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին, սակայն 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող և եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրել է, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։ ArmLur.am-ը այս իրավիճակի առնչությամբ զրուցել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ