Գործազուրկներին աշխատանքի տեղավորած գործատուն աջակցություն կստանա. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է դրել հանրային քննարկման: «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին է վերաբերում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունների մեղմման և դրա հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովումը։

Մասնավորապես, ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն գործազուրկները, ում աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, և տարածքային կենտրոն են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատճենը: Ծրագրում ընդգրկվել չեն կարող այն գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ: Ծրագրում ընդգրկվել չեն կարող այն գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ:




Լրահոս