ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է ադրբեջանական հրետակոծությունից տուժած համայնքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, մեկնարկել է նաև Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ:
Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:
Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»,- տեղեկացրել է մարզպետը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս