ՖՈՏՈ. Ինչպե՞ս են «Ֆրանկոֆոնիայի» պետական միջոցառման վրանները հայտնվել պատգամավորի անվան հետ կապվող լողափում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանի «Սպիտակ Շորժա» լողափում անցկացված փարթիի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Համացանցում հայտնվել են լողափին տեղադրված սպիտակ վրանները եւ օգտատերերը ընդգծում են, որ դրանք եղել են նաեւ մեկ տարի առաջ Բաղրամյան պողոտայում` գորգ լվանալու արարողության ժամանակ: Սա ևս խոսակցությունների առիթ է հանդիսացել, թե ինչ գործ ունեն այդ վրանները մի լողափում, որի անունը կապում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, ով այդ փարթիի ակտիվ մասնակիցներից է եղել: Նկատենք, որ այդ նույն վրանները 2018 թվականի «Ֆրանկոֆոնիայի» օրերին ևս քաղաքի զարդարանքի մի մասն էր կազմում: Այսինքն, այդ վրանները օգտագործվել են Հայաստանում պետական միջոցառման ժամանակ, երբ Հայաստան էին ժամանել հայտնի հյուրեր, պետական պաշտոնյաներ:

Այսպիսով, ArmLur.am-ը որոշեց պատգամավոր Հայկ Սարգսյանից անձամբ պարզել՝ ինչպես են 2018 և 2019 թվականների միջոցառումների ժամանակ օգտագործված վրանները  հայտվել փարթիի վայրում: Սակայն պատգամավորը ևս մեկ անգամ հայտարարեց, թե այդ լողափի հետ առնչություն չունի:

«Ինձ հետ կապ չունեցող հարցերը ես չեմ մեկնաբանում, դիմեք այն մարդկանց, ովքեր առնչություն ունեն այդ լողափի գործունեության հետ: Այսքանը: Ու քիչ տրվեք սադրանքներին և ակամա դարձեք կեղծիք ու ապատեղեկատվություն տարածող լրատվական »:




Լրահոս