ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անկուշտների» պատճառով Սևանա լճում խեցգետիններ չկան. մասնագետներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճում, ջրային ավազաններում կտրուկ նվազել են խեցգետնի պաշարները. այս մասին ահազանգում են մասնագետները: Պատճառն, ըստ մասնագետների, խեցգետնի որսը սխալ կանոնակարգելն է: Նախորդ տարիներին որսի թույլտվություն տրվել է, բայց չի վերահսկվել: Սա մի քանի անկուշտների պատճառով է, որոնք որսած խեցգետինն արտահանում էին: Արդյունքում հիմա Հայաստանի խանութներում, սուպերմարկետներում խեցգետին չկա: Իսկ ներկրված խեցգետինը ուղղակի չի բավարարում պահանջարկը: Բայց բնապահպաններն այս խնդրի շուրջ իրենց բացատրությունն ունեն: Նրանց խոսքերով` խեցգետնի պաշարների նվազման միակ պատճառը սխալ արդյունահանումն է: Արդյունքում Սեւանա լճում խեցգետնի պաշարները վերջին տարիներին նվազել են կրկնակի:

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ շարունակվում է քանակի կրճատումը և ներկայացրեց պատճառները:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս