White Shorja-ի գործունեությունը կկասեցվի. նորանշանակ նախարարը գործի է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները: Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն հանդիպում ունեցավ «Սևան» ազգային պարկ»ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։

Նախարարի կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։  Նախարարի խոսքով, իրենք գնում են այս քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ աենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները: Նախարարի առաջին այցելությունը մայրաքաղաքից դուրս նախատեսված է Սևան ազգային պարկ, շրջայցի ընթացքում կանգ կառնեն նաև այդ ափում՝ տեղում ծանոթանալու արդեն իսկ իրականացված աշխատանքին։

Հավելենք, որ այս լողափը հայտնի դարձավ հայտնի փարթիով, որին մասնակցություն էր ունեցել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ավելին, ArmLur.amգրել էր, որ տեսուչներն այստեղ բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել, սակայն որեւէ մեկին ընթացք չէր տրվել:




Լրահոս