ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Գոնե հանուն Գայանի արժե կրել դիմակ, հակառակ դեպքում Գայանը շատ խիստ կարող է լինել։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով են գնահատվում շենքերն ու շինությունները գույքահարկով հարկման նպատակով:
Մանուկ Ավետիսյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Ավետիսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանվել են կադաստրային գնահատման հետեւյալ կարգերը.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների.
բ) անհատական բնակելի տների, այգետնակների եւ դրանց կից շինությունների.
գ) առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների.
դ) առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների.
ե) բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ` բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական ամառանոցային հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս` 0.5 տոկոսի չափերով:

ԼԻՑԵՆԶԻԱ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ վայրի կենդանիների 3-րդ երկիր արտահանման դեպքում թույլտվություն կամ լիցենզիա պահանջվում է, թե կարելի է առանց թույլտվության արտահանման գործընթացն իրականացնել:
Նորայր Խաչատրյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N90-Ն որոշմամբ, որի համաձայն՝ վայրի կենդանիները, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում, ներառված են Հայաստանի անրապետության կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկի մեջ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Մաքսային միություն»-ը անդամ պետությունների առեւտրատնտեսական ինտեգրման ձեւ է, որով նախատեսվում է միասնական մաքսային տարածք, որի սահմաններում փոխադարձ առեւտրի մեջ չեն կիրառվում մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ, եւ որտեղ գործում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը եւ երրորդ կողմի հետ ապրանքների արտաքին առեւտրի կարգավորման միասնական միջոցները:




Լրահոս