Օգոստոսի 3-ին, ժամը 19:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ․ Հակոբյան փողոցի թիվ 12 շենքից քաղաքացի է ընկել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի տեղեկատվական ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Շենքի բակում հայտնաբերվել է Վոլոդիա Ա․-ի (1940 թ․) դին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 80-ամյա Վոլոդյա Ա.-ն է, ով տանը եղել է կնոջ հետ և կինը մի պահ մտել է լոգարան, իսկ ամուսինը իրենց տան 11-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: