
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թաթուլ Մարգարյանին Բելգիայի Թագավորությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Թաթուլ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում: