
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է
հրամանագիր, համաձայն որի՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի
կապակցությամբ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանին
պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։