ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին.
ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով, որի շրջանակներում հաճախորդներին առաջարկվում են
վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաև վարկի ձևակերպման հարմար և արագ գործընթաց։

Հոգ տանելով հաճախորդների մասին՝ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է ավտոմեքենայի
ԿԱՍԿՈ ապահովագրություն, ինչպես նաև վարկառուի ապահովագրություն դժբախտ պատահարներից:
Հայտը ներկայացնելու համար կարիք չկա այցելել Բանկի մասնաճյուղեր. վարկի ձևակերպումը կատարվում է տեղում՝
անմիջապես ավտոսրահում։

Renault Armenia-ի հետ համագործակցության հատուկ ծրագրի շրջանակներում ավտովարկի տրամադրման որոշումը
կայացվում է 5 ժամվա ընթացքում, իսկ վարկառուից պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավտովարկ կարող եք ձևակերպել սկսած 10% կանխավճարից, տարեկան 9,9% -11,9%
տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 15,6% -20,6%), 1 միլիոնից մինչև 28 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, 1-
ից մինչև 5 տարի մարման ժամկետով:

Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները։
Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու
դեպքում։

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում`
https://www.vtb.am/am/credits/avtomek-enaneri-varker-rheno-armenia-gortsakalowt-yan-het և
զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական
կայք՝ www.renault.am և զանգահարելով 010 247599 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս