
Այսօօր լրագրողները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մասին, քանի որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե նա ազատվել է աշխատանքից:
«Պարոն Մեսչյանն ի սկզբանե, երբ գալիս էր, ի սկզբանե ասել է, որ գալիս է երկու տարի ժամկետով եւ այն մոտենում է ավարտից: Նա իմ կողմից շատ հարգված է, նա մնում է իր խոստման տիրույթում: Նա ի սկզբանե ասել է, որ գալիս էր երկու տարով եւ բնական է, որ պետք է հեռանա: Այսօր պաշտոնավարում է, երբ կգա ժամանակը, կհայտարարենք», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում