ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են նախկին նախարարն ու ԲԴԽ անդամը գնացել  դատարան. հայց ընդդեմ վերջինիս գործողությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Երեւանի բնակիչ Սեդա Դավթյանը : Վերջինս հայց է ներկայացրել ըննդեմ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախկին նախարար Հայկ Գևորգյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի դեմ:

ArmLur.am-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ ապրում է Սիսակիան 2-րդ հասցեում 202-203-րդ բնակարանում : Ըստ նրա` 1989 թվականից բնակվում է այդ տարածքում եւ մի օր տեղեկանում է , որ այդ տարածքը սեփականաշնորհել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախկին նախարար Հայկ Գևորգյանը, իսկ ավելի ուշ որպես բարեխիղճ գնորդ այն վաճառել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքեմզյանին : Սեդա Դավթյանի խոսքով՝ բնակարանը սեփականաշնորհվել է ապօրինաբար , ինչի արդյունքում էլ նա դիմել է դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս