Գլխավոր դատախազությունը չհանձնվեց. դատավորի կալանավորման դեմ բողոք՝ Վերաքննիչ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Ինչպես հայտնի է,  հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինից ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը ԲԴԽ-ը բավարարել է։

Արդյունքում, դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ ահա Արա Կուբանյանի միջնորդությունը դատարանը մերժեց : Այս որոշման հետ չի հաշտվել ՀՀ գլխավոր դատախաղությունը եւ այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:

Ք.Մ.




Լրահոս