ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու
Դարպաս գյուղում կատարված սպանության հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2020թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18։30-ից 20։40- ն ընկած
ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Լոռու մարզի Դարպաս գյուղում գտնվող
արտադրական շինությունում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մետաղյա ձողով հարվածներ է
հասցրել նույն արտադրամասում որպես պահակ աշխատող քաղաքացու գլխին՝ պատճառելով կյանքի հետ
անհամատեղելի վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական
գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104- րդ հոդվածի (սպանություն)1-ին մասով, որի նախաքննության կատարումը
հանձնարարվել է քննչական խմբին:
Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի
վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է: