Հայաստանը հուլիսի 1-ից անցել է պարտադիր սպանդանոցային համակարգի: Ի դեպ, սպանդանոցային համակարգին Հայաստանը պետք է անցներ դեռեւս այս տարվա հունվարի 15-ից, սակայն գործադիրի կողմից այն հետաձգվեց բողոքի ակցիաների պատճառով։ Անասնապահները պատճառաբանում էին, որ հանրապետությունում բավարար թվով սպանդանոցներ չկան: Կառավարությունը վեց ամիս ժամանակ տվեց՝ ցանկացողներին առաջարկելով սպանդանոցներ կառուցել:
Սակայն վեց ամիս անց Հայաստանը դարձյալ պատրաստ չէ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելուն։ Հայաստանի ոչ բոլոր մարզերի մսավաճառները կարող են ֆիզիկապես օգտվել սպանդանոցների ծառայություններից, քանի որ տեղեր կան, որ պարզապես սպանդանոցներ չկան, իսկ մի մասն էլ հրաժարվում է գյուղացու կենդանու մորթ իրականացնել: Նրանք միայն իրենց ֆերմայի խոզերի մորթը պետք է անեն:
Մյուս կողմից, ըստ մսավաճառների՝ կենդանուն սպանդանոց հասցնելու համար էլ է գումար ծախսվելու. հատուկ մեքենայով պետք է դա անել: Մսավաճառների խոսքեր Ստացվում է, որ գյուղացին գումար է ծախսում ու ոչ սարքին փողոցներով կենդանուն հասցնում է տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող սպանդանոց: Էլ չենք խոսում այն մասին, որ գյուղացին հսկայական գումարներ է ծախսում ողջ տարվա ընթացքում անասուն պահելու, մեծացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան