Ադրբեջանական հաքերները հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Այս մասին հայտնում է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։
























































































