Այսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բերման էին ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը:
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժում կազմակերպությունից Վարագյանին և Ռաֆայել Հովհաննիսյանին վարչական ձերբակալման էին ենթարկել ՎԻՎՕ 182 հոդվածով։ Այս մասին տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Նրանք հենց նոր ազատ արձակվեցին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ ուղևորվում է դեպի Վայք քաղաք՝ իրավաբանական օգնություն տրամադրելու Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ժամանակ ձերբակալված բնապահպան Վահագն Վարագյանին։