![](https://armlur.am/wp-content/uploads/2020/08/image_750x_5f29bab32af96.jpg)
Երեկ Բեյրութում որոտացած պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոն համարվող Անթիլիասի մայրավանքը։ Վնասվել են Մայր Տաճարի դռները, ջահերը, պատուհանները, վեհարանի հայագիտական եւ մանկավարժական կենտրոնների շենքերը, Կիլիկիա թանգարանը։ Այս մասին հայտնում է Ciliciatv-ն։