
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում: Տեղեկացանք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը դիմել է Ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ սպառնացել են վնասել իրեն եւ վնասել են իր ավտոմեքենան: Արդյունքում, մենք տեղեկացանք, որ ոստիկանության աշխատակիցները եկել են եւ նրան ու իր ընտանիքի անդամներին տարել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել:
Մեզ չհաջողվեց տեղեկությունը ճշտել հենց Իոաննիսյանից, հետագայում կփորձենք այլ մանրամասներ ներկայացնել: