ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ  Տավուշի մարզկենտրոն  Իջեւանի մշակույթի տանը տեղի ունեցած  միջոցառման ժամանակ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը Հայաստանի Հանրապետության անկախության գործում ունեցած ներդրման համար Անանիա Շիրակացու անվան մեդալ է  հանձնել Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանին, ՀՀ վարչապետի շնորհակալագրեր` մարզպետի տեղակալ  Վահե Վարդապետյանին, մարզպետարանի ֆինանսատնտեսական, սոցապ եւ առողջապահության վարչությունների պետեր Ռոբերտ Ներսիսյանին եւ Կարինե Դովլաթբեկյանին: Պարգեւներ են ստացել նաեւ բժիշկներ, ուսուցիչներ: Սակայն Հայաստանի անկախության գործում ավանդ ունեցած մարզի ազատամարտիկներից, երկրապահներից ոչ մեկը պարգեւի չարժանացավ: Մարզպետը, ներկայացնելով մի քանի օր առաջ Երեւանում պարգեւատրվածների անունները, չգիտես ինչու,  մոռացավ նշել նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանի անունը, ով արժանացել էր ՀՀ վարչապետի հուշամեդալի:Ո. Ս.




Լրահոս