
Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինգ հայ է մահացել, հայտնում է «Արևելքը»:
Հինգերորդ զոհը՝ երկու երեխաների մայր Տելիա Փափազյանն է, որը ընտանիքով բնակվում էր նավահանգստի հարևանությամբ:
Զոհվել են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ալինա Զաբրին, եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները,
Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: