ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբրահամ Մանուկյանը կրկին ԱԱԾ է կանչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով ԱԱԾ-ն 4 օր առաջ կրկին հրավիրել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Վերջինիս ԱԱԾ հրավիրելը պայմանավորված է եղել քրեական գործով որոշակի քննչական գործողություններ իրականացնելու հետ, իսկ թե կոնկրետ ինչ քննչական գործողություններ են իրականացվել եւ ինչ հարցեր են ուղղվել այս անգամ Աբրահամ Մանուկյանին, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց, իսկ ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց: Արդյունքում, ազատ արձակելուց հետո նրան ԱԱԾ-ն կրկին կանչել է հարցաքննության: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի դեմ միակ ցուցմունք տված անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է, ավելին ՝ Վազգեն Պողոսյանն ու Աբրահամ Մանուկյանը առերեսվել են, որտեղ Վազգեն Պողոսյանը նշել է, որ ընտրակաշառքի մասին որեւէ խոսակցություն չի ունեցել Աբրահամ Մանուկյանի հետ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։

Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստանե կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս