«Իմ քայլ» -ի նիստը թեժ է անցնում. մեծամասնությունը դեմ է ՍԴ անդամի երկու թեկնածուի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին դեռեւս շարունակվում է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստը, որի ժամանակ պետք է հստակեցվեր, թե ինչ դիրքորոշում ունեն եւ ինչպես են քվեարկելու պատգամավորները Սահմանադրական դատարանի անդամների ընտրության ժամանակ:

Հիշեցնենք, որ երեք թեկնածուներն էլ հայտնի են՝ Վահրամ Ավետիսյան, Երվանդ Խունդկարյան եւ Արթուր Վաղարշյան եւ ուշագրավ է, որ պատգամավորները նրանց վերաբերյալ միասնական կարծիք չունի:

Մենք տեղեկացանք, որ այժմ նիստը թեժ է ընթանում եւ գլխավոր թեման հենց այս երեք թեկնածուներն են: Սակայն նկատենք, որ ավելի թեժ է քննարկվում Վահրամ Ավետիսյանի եւ Արթուր Վաղարշյանի հարցը, քանի որ խմբակցության մեծամասնությունը դեմ է արտահայտվում նրանց առաջադրմանը եւ շատերը նշում են, որ այս երկու թեկնածուներին պետք է մերժել:

Առաջիկա ժամերին պարզ կլինի՝ ի վերջո ինչ որոշում կկայացվի, սակայն արդեն երկու ժամ է՝ խմբակցությունը չի կարողանում միասնական որոշում կայացնել:




Լրահոս