«Մերձավոր արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից .Աննա Հակոբյանը ցավակցել է Լիբանանի նախագահի տիկնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 5-ին ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի
նախագահի տիկին Նադյա Չամի Աունին և իր զորակցությունն է հայտնել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած
պայթյունի կապակցությամբ:

«Մեծարգո տիկին Աուն,
Սիրելի Նադյա,
Խորապես ցնցված եմ Լիբանանում տեղի ունեցած այս մեծ ողբերգությամբ: Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր
վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Շուտափույթ
ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին:
Հայ ժողովուրդը կանգնած է եղբայրական Լիբանանի կողքին և աղոթում է այս ողբերգության հետևանքների արագ
հաղթահարման և երկրի բնականոն հուն վերադառնալու համար:
Այս դժվարին օրերին մենք մեր աղոթքներով և մտքերով Ձեզ հետ ենք:

Թող Աստված համբերություն, ոգու տոկունություն և խաղաղություն շնորհի Լիբանանի բարեկամ ժողովրդին:
Հավատացած եմ, որ «Մերձավոր արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և
համախմբված:
Ջերմորեն և բարեկամաբար՝
Աննա Հակոբյան»,- ասված է հեռագրում:




Լրահոս