Օգոստոսի 3-ից 4-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր:
Ստուգվել են մարտական հերթապահության իրականացման գործընթացը, անձնակազմի ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակը, ինչպես նաև առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքները:Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։