Այս պահին ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում Սևանի «White Shorja» հանգստի գոտում, որն ավելի շատ հայտնի դարձավ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ փարթիից հետո: Եվ Շրջակա միջավայրի նախարար դառնալուց հետո Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարեց ապամոնտաժել վրանները ու կասեցնել լողափի գործունեությունը:
Այսօր ArmLur.am-ն ականատես եղավ ապամոնտաժման աշխատանքներին: Նկատենք, որ լողափը կարծես թե վերածվալ լիներ հանգստի գոտու կովերի համար: Եվ չնայած այս պահին քանդում են վրանները, սակայն մեր լրագրողներին թույլ չտվեցին նկարահանել կադրերը:
Մանրամասները՝ տեսանյութում