Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։

Ռոմանոս Պետրոսյանը հստակ շեշտադրումներով առանձնացրել է առաջնային լուծում պահանջող մի շարք խնդիրներ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու կառույցների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Նախարար Պետրոսյանը, մասնավորապես, անդրադարձել է բնապահպանության և շրջակա միջավայրի ոլորտներում իրավախախտումների դեմ հետևողական ու համառ պայքարի կարևորությանը՝ հավելելով, որ ինչպես ջրօգտագործման, այնպես էլ ապօրինի ձկնորսության, անտառխախտումների, շրջակա միջավայրի աղտոտման և այլ ոլորտային իրավախախտումները պետք արձանագրվեն անմիջապես և գտնվեն պատասխանատու պետական մարմինների ուղիղ ուշադրության կենտրոնում։

Նախարարը նշել է, որ երկու կառույցների միջև համագործակցությունը պետք դրվի ինստիտուցիոնալ հենքի վրա, ինչը թույլ կտա նոր մակարդակի բերել բնապահպանական քաղաքականության մշակման գործընթացը, օրենսդրական դաշտի կարգավորումն ու վարչարարության արդյունավետ իրագործումը՝ օգտագործելով օրենքով նախատեսված ողջ գործիքակազմը։




Լրահոս