Սեպտեմբերի 21-ին Գյումրիից Մարմարաշեն տանող ճանապարհին տեղի է ունեցել դժբախտ պատահար:Ժամը 23:10-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1989թ. ծնված ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող Օլեգ Տեխովին, ով տեղում մահացել է: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Կատարվածի վերաբերյալ Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը պարզաբանել է. «Վրաերթի է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ՌԴ ՊՆ Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի կրտսեր սերժանտ, ժամկետային զինծառայող Օլեգ Տեխովը: Մակնիշը եւ պետհամարանիշը չպարզված տրանսպորտային միջոցը վրաերթի է ենթարկել Տեխովին եւ նրա հետ քայլող Կիզյոեւին, որը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն նրա կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում»: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ