Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցության և զորակցության ուղերձ է հղել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին:
Այս մասին հայտարարել է Հայկ Մարությանը։
«Իմ և երեւանցիների անունից հայտնում եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ: Ցավում ենք կատարվածի համար և բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները: Վստահ ենք, որ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը և դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ ու ամուր»,- հայտնել է Հայկ Մարությանը: