Կարող ենք հաղթել, եթե խաղանք քաջ ու վստահ. Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով` «գայլերը» Եվրոպայի լիգայի «Սևիլիա»-ի դեմ խաղում պետք է պահպանեն կենտրոնացվածությունը:

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Մխիթարյանը շեշտել է, որ թիմի համար կարևոր է լինել կենտրոնացված և պահպանել գնդակը: «Կարող ենք հաղթել, եթե խաղանք քաջ ու վստահ: Պետք է խաղի ընթացքում հավասարակշռված գործենք»,-ասել է նա:

Մխիթարյանը խոսել է նաև նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին` ամոթալի է համարել այդ խաղին չմասնակցելը: «Այս տարին այլ է, և ես ցանկություն ունեմ հասնել մինչև եզրափակիչ: Ուզում եմ հաղթել, ինչպես որ ուզում եմ հաղթել գալիք խաղում: Ամեն ինչ անելու եմ թիմին օգնելու` հաղթանակի հասնելու համար»,-ասել է կիսապաշտպանը:

Հայ ֆուտբոլիստի կարծիքով` Իտալիայի Սերիա Ա-ում անցկացրած այս մրցաշրջանը լավագույններից մեկն էր իր կարիերային ընթացքում: «Եվրոպայի լիգայում դեռ գոլ չեմ խփել և դրա համար ունեմ 90 րոպե: Բայց առավել կարևոր է, որ թիմը հաղթի»,-եզրափակել է նա:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոմա»-ն կմրցի իսպանական «Սևիլիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանալով 20:55-ին:




Լրահոս