Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքով զոհվել է 11 հայ, իսկ 250-ն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում անելով Լիբանանում իր աղբյուրներին:
Պարբերականը նշում է, որ հայ զոհվածներն ու վիրավորները եղել են Լիբանանի տարբեր շրջանի բնակիչներ, սակայն պայթյունի ժամանակ եղել են հենց քաղաքի կենտրոնում, որն էլ շատ մոտ է ծովափին;
Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.
Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Կան նաեւ անհետ կորած հայեր: