
Ցանկանում եմ ցավակցություն հայտնել Բեյրութում պայթյունից զոհվածների ընտանիքներին: Կառավարության նիստի սկիզբն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չեն կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդին պատուհասած վտանգի առջև:
«Մենք աջակցություն ենք ցուցաբերելու հայ համայնքին եւ երկրին՝ մեր ներածին չափով: Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակներում էլ կառավարությունը օգնություն կուղարկի Բեյրութ: Միաժամանակ բոլոր նրանք, որոնք ցանկանում են անհատական օգնություն ցուցաբերել, հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում: ՀՀ-ն կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի ու եղբայների կողքին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում