Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հուլիսիի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 963 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 961 հազար 600 էր: Այսինքն` 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 1400-ով է պակասել:
ArmLur.am-ը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Իսկ ահա Արմավիրի եւ Արարատի մարզերում, հակառակը՝ ավելացել է: Օրինակ, Արարատի մարզում մշտական բնկաչության թվաքանակը ավելացել է 200-ով, իսկ Արմավիրի մարզում՝ 600-ով: Մյուս կողմից մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 6600-ով ավելացել է: Իսկ ահա Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 1800-ով:
Մանրամասները՝ տեսանյութում