ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կեսգիշերին մոտ «ռազբորկան» է տեղի ունեցել Երեւանի Կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այն սկսվել է «Առագաստ» սրճարանում, որից հետո տեղափոխվել է Ավետիք Իսահակյան փողոց: Երբ վիճակը թեժացել է, գործին խառնվել են նաեւ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես քաղաքացիներն են ասում «կարմիր բերետավորները»: Ականատեսներից մեկի վկայությամբ, ոստիկանության մեքենաները կայանված են եղել հենց սրճարանի դիմաց` լույս առկայծող փարոսիկները (մեգալկաները) միացված: Տեղեկացանք նաեւ, որ ներկաներից որոշ մարդիկ բերման են ենթարկվել: Իսկ թե ովքեր են եղել «ռազբորկայի» մասնակիցները, երեկոյան մեզ չհաջողվեց ճշտել: ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնից մեր թղթակցին պատասխանեցին, որ իրենց մոտ նման դեպք չկա գրանցված, իրենք բերման ենթարկված մարդիկ չունեն: Սա երկու բան է նշանակում, որ կա՛մ ոստիկանության համազգեստով մարդիկ ճանապարհին «բարիշել» են «հաճախորդների» հետ, կա՛մ էլ տարել են վարչություն, ինչպես ենթադրեց Կենտրոնի ոստիկանության աշխատակիցը:




Լրահոս