ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ, ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ, ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՀՆԱՐՔԸ ԵՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում հրապարակված ուսումնասիրության արդյունքներով հայտնի է դարձել, որ աշխարհագրական ցուցանիշով ամենաերջանիկ քաղաքացիները Համբուրգում բնակվող գերմանացիներն են: Այսպես, Գերմանիայում իրենց առավել երջանիկ են համարում 20-ից 30 տարեկան անձիք, մինչդեռ միջին տարիքի գերմանացիները ճանաչվել են առավել քիչ բավարարված տարիքային խումբ: Ուսումնասիրության կազմակերպիչները երջանկության աստիճանը չափել են մի քանի գործոններով: Մասնավորապես, կյանքից բավարարված լինելու համար գերմանացիներին անհրաժեշտ է եղել եկամտի բարձր աղբյուր: Հարցմանը մասնակցել է 12 հազար գերմանացի ընտանիք: Գերմանացիները նախանձելու առիթ ունեն ամերիկացիներին այն բանից հետո, երբ հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակեց ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցանկը: Այսպիսով` Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը նորից դարձել է 2011-ի ամենահարուստ ամերիկացին: Նա արդեն 18-րդ անգամ է գլխավորում ամենահարուստ 400-ի ցուցակը: Ինչպես եւ նախորդ տարի, այս տարի նույնպես երկրորդ հորիզոնականում է Ուորեն Բաֆեթը: Երրորդ հորիզոնականում է Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը: Տասնյակում տեղ է զբաղեցրել նաեւ նշանավոր ներդրող Ջորջ Սորոսը: Հայտնի է նաեւ, որ լավագույն 400-ի մեջ կա 42 կին: Ընդհանուր առմամբ, 400 ամենահարուստ ամերիկացիները մեկ տարվա ընթացքում հարստացել են 12%-ով, իսկ նրանց ընդհանուր կապիտալը կազմել է 1.5 տրլն դոլար: Իսկ տղամարդկանց հագուստի հայտնի արտադրող «Հուգո Բոսս» ընկերությանը փողն այնքան էլ չի հուզում, որքան ընկերության նացիստական անցյալը: Ընկերությունը հասկացել է, որ եթե այժմ ներողություն չխնդրի իր անցյալի համար, ապա հետագայում իր կարողությունն էլ նրան չի օգնի փրկվել քավության նոխազ դառնալուց: Նորաձեւության տան ղեկավարությունը ներողություն է խնդրել այն բանի համար, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մարդկանց ստիպել է աշխատել նացիստների համար զինվորական համազգեստ արտադրող ֆաբրիկաներում: Իսկ  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային տանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի իրականացրած հնարքը, որի շնորհիվ նա արդեն երկրորդ անգամ առանց խոչընդոտի նույն պաշտոնին է հավակնում: Այս առիթով Օբաման ողջունել է Պան Գի Մունին` ասելով. «Մինչ օրս ցանկանում եմ իմանալ Պան Գի Մունի իրականացրած հնարքը եւ համարում նրա ղեկավարությունը հիասքանչ»: Օբամայի դիտարկումը պետությունների ղեկավարների բուռն ծիծաղի առիթ է դարձել:ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս