ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազի տեղակալը մերժվեց. Արա Կուբանյանը կմնա ազատության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մերժվեց: Ինչպես հայտնի է, Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս որոշման հետ չի հաշտվել ՀՀ գլխավոր դատախաղությունը եւ այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ ահա վերաքնիչ դատարանում բողոքը տարել էր Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, որին ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժել է: Ասել է, թե Կուբանյանը կշարունակի մնալ ազատության մեջ:

Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինից ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը ԲԴԽ-ը բավարարել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս