Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 65 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հուլիսի 21-ին կոչով դիմել էր Հայաստանի գործարարներին ու արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում իրենց մասնակցությունն ունենալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը։

Ինչպես հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, ՀԱԳՄ նախագահի համոզմամբ՝ այս կերպ ավելի հասցեական, նպատակաուղղված ու համակարգված բնույթ կհաղորդվի գործարարների կողմից հայոց բանակին ցուցաբերվող օժանդակությանը՝ «Ի պետս մեր ապագա հաղթանակների, ի սատարումը մեր հայրենիքի խաղաղ առօրյայի և պետականության ամրապնդման»։

Կոչին հաջորդած շուրջ երկու շաբաթվա ընթացքում հայ գործարարների կողմից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին է փոխանցվել 65 050 000 դրամ։

Գործարարների հանգանակությունը շարունակվում է։




Լրահոս