«Անցած տարի սիթիքոմն ուներ 12 սերիա, իսկ այս անգամ նկարահանվելու է 24 սերիա: Փոփոխություններ են եղել դերասանական կազմում. ունենք նոր դերասաններ՝ Ժաննա Բուտուլյան, Գուրգեն Սարգսյան, Հասմիկ Ասլանյան, Իլոնա Մկրտչյան: Նախագծից դուրս է եկել դերասանուհի Աննա Մանուչարյանը՝ խիտ գրաֆիկի եւ զբաղվածության պատճառով»,-ներկայացրեց նա:
Հարցին, թե ինչ նոր զարգացումներ են սպասվում «Դեպի ճամբար» սիթքոմում, դերասանն ընդգծեց. «Հետաքրքիր զարգացումներ են սպասվում սիրային հարաբերությունների մեջ, միաժամանակ ընդհանուր ճամբարում մրցումների հետ կապված հումորային մասն ապահովված է: Աշխատել ենք այնպես անել, որ հումորային դինամիկ ընթացքը պահպանենք»:
Մեր զրուցակցի խոսքով՝ սիթքոմն այս անգամ նկարահանվում է Վանաձորի «Գուգարք», իսկ նախորդ եթերաշրջանում այն նկարահանվել է «Արագած» ճամբարում:
«Երեկվանից արդեն սկսել ենք մեր նկարահանումները: Բոլոր տեսարանները նկարահանվելու են Վանաձորում: Նկարահանման աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորման, ունենք շատ հետաքրքիր սցենար: Նշեմ նաեւ, որ այստեղ ապրում ենք, սնվում… այստեղ անցնում է մեր աշխատանքային օրը: Վանաձորում ենք մեծ նկարահանող խմբով. աշխատում ենք երկու խմբով, որպեսզի կարողանանք արագ ավարտին հասցնել նկարահանումները: Իհարկե, չենք մոռանում պահպանել անվտանգության կանոնները, հետեւում ենք պարետատան ցուցումներին: Տարածք կողմնակի մարդ չի մտնում, օրը մի քանի անգամ պարտադիր կատարվում է ջերմաչափում, առկա են բոլոր տեսակի ախտահանիչ նյութերը: Մի խոսքով՝ ամեն հնարավոր բան անում ենք, որպեսզի պահպանենք բոլորի առողջությունը»,-հավելում է դերասանը:
Լիդա Եղիազարյան