Գյումրիում քրեական հեղինակությունը փորձել է հետ վերդարձնել աճուրդով վաճառված մեքենան. քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին ոստիկանությունում հաղորդում տված անձը հայտնել էր, որ մի քաղաքացու սնանկության գործով աճուրդի ժամանակ իր ՍՊԸ-ն 213 303 դրամով գնել է «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենա։ Ըստ պայմանավորվածության՝ սնանկության գործով կառավարիչը մեքենան մի քանի ժամվա ընթացքում պետք է հանձներ իրեն։ Սակայն նա հայտնել է, որ արդեն նախկին սեփականատերը մեքենան իր հետ տարել է։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ մեքենան և նախկին սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ . «Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ, այսպես ասած, օրենքով գողի ազգականներից մեկը, ով համարվում է թաղային հեղինակություն, զանգահարել է աճուրդում մեքենան գնած քաղաքացուն և փորձել օգտագործելով իր լծակները՝ նշված ավտոմեքենան հետ վերադարձնել նախկին սեփականատիրոջը, ով համարվում է, այսպես ասած, թաղային հեղինակության ընկերը»,- նշեց ոստիկանության Կումայրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Գևորգյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում, այսպես ասած քրեական հեղինակությունը առաջարկել էր նաև հանդիպել, սակայն մերժում էր ստացել։
Մեքենայի նախկին սեփականատիրոջ և, այսպես ասած՝ քրեական հեղինակություն հանդիսացող անձի արարքների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ և 223.4-րդ հոդվածների հատկանիշներով, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող տարածք։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող անձը ներկայացել է նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս