Հարց քաղաքացիներից. ինչպիսի՞ տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը: Ինչ է ներառվում զեկույցի բովանդակության մեջ:
Նարինե Օհանյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան հայտնում ենք, որ վարկային զեկույցը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների եւ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ: Վարկային զեկույցը պարունակում է հետեւյալ տեղեկությունները՝ անձի նույնականացման տվյալներ, վարկային պատմություն, հանրային տվյալների բազաներից տեղեկություններ, հարցումների վերաբերյալ տեղեկություններ:

Վարկային զեկույցում չեն արտացոլվում տվյալներ, որոնք վերաբերում են անձի առողջական վիճակին, ռասային, կրոնական պատկանելությանը, նախնիներին, էթնիկ ծագմանը, սոցիալական վիճակին, քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին, ինչպես նաեւ անձի եկամուտին՝ բացառությամբ միջին ամսական եկամտի:
Վարկային բյուրոն չի ներառում վարկային զեկույցում՝ տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի անունը (անվանումը) եւ գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում տվյալների բազայում, վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
ԱՔՌԱ վարկային բյուրո

«ԺՈՂՈՎՈւՐԴ».Նշենք, որ եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման եւ ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս