ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծիրանի 1 կգ-ն՝ 2000 դրամ. Ինչու է Գումի շուկայում միրգն ու բանջարեղենը կրկնակի գնով վաճառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան այս ամիսներին միրգն ու բանջարեղենը բավականին բարձր գնով են վաճառվում: Բայց մյուս կողմից նկատենք, որ գյուղացիական տնտեսությունների կողմից ամռան այս ամիսներին գյուղմթերքը բավականին էժան գնով է վաճառվում: Օրինակ վարունգի մեկ կիլոգրամը 60-80 դրամով է գյուղացին վաճառում, որը հասնում է Երեւան դառնում է 150-200 դրամ:

Լոլիկի մեկ կիլոգրամը 200-250 դրամով է վերավաճառողը գյուղացուց ձեռք բերում, ապա այն վաճառում է 400 դրամով: Իսկ եթե այս դեպքում դիտարկում ենք Երեւանի թիվ 2 շուկան, որը հանրությանը հայտնի է որպես Գումի շուկա, այստեղ միրգն էլ, բանջարաղենն էլ մյուս գյուղատնտեսական շուկաների համեմատ կրկնակի անգամ թանկ են վաճառվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս