ԽԱՂՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Անժելա Սարգսյանի ճակատագրով շատերն են հետաքրքրվում: Մեկ լուրեր էին պտտվում, որ նա հոգեբուժարանում խելագարվել է, նույնիսկ ինքնասպանության փորձ արել, մեկ էլ ասում էին, որ հավաքել է իրերը եւ մեկնել երկրից: Բայց այս ամենն իրականությանը չի համապատասխանում, քանի որ սեպտեմբերի 11-ին Դրամատիկական թատրոնում դերասանուհին ներկայացել է հանդիսատեսին «Ա~խ, Աննա՛, Աննա՛» ներկայացման մեջ: Հանդիսատեսներից մեկը Անժելայի ներկայացումից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Մինչեւ նրան չտեսա, չէի հավատում, որ հենց ինքն է բեմ դուրս գալու, մտածում էի` գոնե ամոթից դրդված` մի որոշ ժամանակ չի խաղա: Բայց ասեմ, որ դահլիճը նրան շատ մեծ արձագանք տվեց, ծափահարում էին եւ բարձր բղավում: Ի դեպ, Անժելան լավ էլ խաղաց, կարծես իրեն ոչինչ էլ չէր պատահել»: Իսկ նրանք, ովքեր մինչեւ հիմա չեն հավատում, որ Անժելան ողջ-առողջ է, կարող են դիտել վերը նշված ներկայացումը հոկտեմբերի 1-ին` Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:




Լրահոս