ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ խստացված մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։
Մանսավորապես՝ Կոմիտասի պողոտայի, Հրազդանի կիրճի և Ծիծեռնակաբերդի խճուղու կանգառների տարբեր կետերում և ՃՈ-ի կողմից տեղակայված ժամանակավոր հենակետերում տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարած վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։
Մանրամասները՝ տեսանյութում