Թոքաբորբի դեպքերն ավելացել են. 600 դեպք արձանագրվել է միայն երեխաների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 8540 դեպք։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է թոքաբորբի 6174 դեպք՝ չճշտված հարուցիչով:

Այս մասին  ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում թոքաբորբի՝ չճշտված հարուցիչով դեպքերը այս տարվա 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բավականին ավելացել են: Պաշտոնական տվյալներով, չճշտված հարուցիչով թոքաբորբի 1792 դեպք արձանագրվել է մինչեւ 18 տարեկանների մոտ, 541՝ 0-2, իսկ 600-ը՝ 3-6 տարեկան երեխաների մոտ: Նշենք, որ այս տարվա վեց ամիսներին գյուղերում արձանագրվել է թոքաբորբի չճշտված հարուցիչով 1537 դեպք:

Բացի այս, տեղեկացնենք, որ այս տարվա վեց ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է նաեւ վիրուսային թոքաբորբի 5550 դեպք: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ գրիպի՝ թոքաբորբով նույնականացրած գրիպի այլ վիրուսով արձանագրված դեպքերը այս տարվա վեց ամիսներին կազմել է 36, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9: Ավելացել են նաեւ գրիպ՝ հարուցված այլ նույնականացրած գրիպի վիրուսով դեպքերը՝ 361՝ նախորդ տարվա 291-ի դիմաց:

Ս.Հ.




Լրահոս